Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 
  • Ասում են...

    Ասում են...

    11.01.2019| 02:54
    ...թե չնայած «Իմ քայլում» բացառում են, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար է դառնալու ոչ անհայտ, ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը, այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ հենց նա է դառնալու աշխատակազմի ղեկավար:
  • Ասում են...

    Ասում են...

    25.12.2018| 00:45
    ...թե կառավարությունում մինչ այս պահը «գորշ կարդինալի» տիտղոսին հավակնում է առանձնապես շատ «չցցվող», իրականում կառավարությունում «ասող»-գործ անող Տիգրան Ավինյանը` յուր խարիզմատիկ խորհրդական Ժորիկի` Հովիկ Արգամիչի երբեմնի օգնական Գեորգի Մուրադյանի ջերմ օժանդակությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    21.12.2018| 00:50
    ...թե Էջմիածնի միաբանությանը, հավատացյալ հոտին անչափ մեծ զարմանք են պատճառել Վեհափառ հայրապետ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանի հնչեցրած մտքերը՝ արժեքների և դրանց փոփոխմանը, «սեփական և այլոց իրավունքների, ազատությունների նկատմամբ հարգանքին» առնչվող։
  • Ասում են...

    Ասում են...

    18.12.2018| 01:19
    ...թե այս օրերին քաղաքական կուլիսներում լուրջ քննարկման թեմա է 2015-ին ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծած՝ «ստրատեգիական կոդային պլանը»։
  • Ասում են...

    Ասում են...

    14.12.2018| 01:16
    ...թե ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարևորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։
  • Ասում են...

    Ասում են...

    11.12.2018| 00:22
    ...թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջև, ընտրություններից հետո ավելի է խորացել:
  • Ասում են...

    Ասում են...

    07.12.2018| 01:37
    ...թե քարոզարշավի վերջին շաբաթն անչափ առատ է եղել իշխանությունների կողմից թիրախավորված քրեական գործեր հարուցելու տոտալ «ջանքերով»։
  • Ասում են...

    Ասում են...

    04.12.2018| 01:39
    ...թե Սոչիում ԵԱՏՄ անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը բարձրացրել է հայ վարորդների՝ Ռուսաստանում մեքենա վարելու թույլտվության հարցը։
  • Ասում են...

    Ասում են...

    30.11.2018| 00:44
    ...թե ընտրությունները մարզերում անցնում են տոտալ ճնշումների պայմաններում, ինչը չի եղել ոչ մի իշխանության ժամանակ։ Ճնշումներն ահավոր են հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ. քչից-շատից ՀՀԿ-ի համակիր կասկածվող գյուղապետերի նկատմամբ գործեր հարուցելու մտայնությունն ահագնացել է, իսկ նրանց, ում չեն կարող ներքաշել նման գործընթացների մեջ, օրենքով վախեցնել, առաջարկում են տոմս գնել, առժամանակ՝ մինչև ընտրությունների ավարտը հեռանալ Հայաստանից, ընտրություններից հետո վերադառնալ։
  • Ասում են...

    Ասում են...

    27.11.2018| 01:31
    ...թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։